21:08  ,  16 մարտի, 2016

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը երկրորդն է

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով երկրորդ տեղում է: Միաձնյա առաջատարը 3.5 միավոր վաստակած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է, որը 5-րդ տուրի պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ ավարտեց ոչ ոքի:

3-6-րդ տեղերը բաժանում են աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը:

Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0.5:0.5

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 5-րդ տուրց հետո. Կարյակին՝ 3.5, Արոնյան՝ 3, Անանդ, Կարուանա, Գիրի, Սվիդլեր՝ 2.5-ական, Նակամուրա՝ 2, Տոպալով՝ 1.5: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով