21:08 16 մարտի, 2016Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով երկրորդ տեղում է: Միաձնյա առաջատարը 3.5 միավոր վաստակած ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է, որը 5-րդ տուրի պարտիան բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ ավարտեց ոչ ոքի:
3-6-րդ տեղերը բաժանում են աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը:
Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 5-րդ տուրց հետո. Կարյակին՝ 3.5, Արոնյան՝ 3, Անանդ, Կարուանա, Գիրի, Սվիդլեր՝ 2.5-ական, Նակամուրա՝ 2, Տոպալով՝ 1.5:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.