Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ վաստակեց կես միավոր: Պարտիան ավարտվել է 30-րդ քայլում: Արոնյանն ունի 3 միավոր:
Ավարտվել է նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի պարտիան՝ ոչ ոքի:
Անանդն ու Կարուանան վաստակել են 2.5-ական միավոր: Առաջատարը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է, որը չորս տուրում վաստակել է 3 միավոր եւ այժմ մրցում է հետնապահ Վեսելին Տոպալովի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ռուս Պյոտր Սվիդլերիհետ եւ հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի