19:12 16 մարտի, 2016Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղաց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ վաստակեց կես միավոր: Պարտիան ավարտվել է 30-րդ քայլում: Արոնյանն ունի 3 միավոր:
Ավարտվել է նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի պարտիան՝ ոչ ոքի:
Անանդն ու Կարուանան վաստակել են 2.5-ական միավոր: Առաջատարը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն է, որը չորս տուրում վաստակել է 3 միավոր եւ այժմ մրցում է հետնապահ Վեսելին Տոպալովի հետ:
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ռուս Պյոտր Սվիդլերիհետ եւ հաղթել է բուլղարացի Վեսելին Տոպալովին:
Հավակնորդների մրցաշար, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)` 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.