Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը չի մասնակցի Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի հանդիպմանը:
27-ամյա ֆուտբոլիստը չի կարողանում ազատվել մեջքի ցավերից, որոնց պատճառով նա բաց է թողել նաեւ նախորդ երկու հանդիպումները, հաղորդում է «Անժիի» պաշտոնական կայքը:
«Անժի» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
Կառլեն Մկրտչյանը հրավիրված է Հայաստան - Բելառուս ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում