«Փյունիկի» մամուլի ծառայությունը ներկայացրել է «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրի վերջին խաղի տեսությունը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում «Փյունիկի» կազմում 2 տպավորիչ գոլային փոխանցում էր կատարել Վարդգես Սաթումյանը, իսկ Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմն առավելության էր հասել 2:1 հաշվով:
Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր
«Արարատ» - «Փյունիկ»՝ 1:2
Նորայր Գրիգորյան, 69 – Արմեն Մանուչարյան, 36, Արթուր Քարտաշյան, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում