Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում մարտի 13-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը:
Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 1 միավոր եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, հոլանդացի Անիշ Գիրիի ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:
Առաջատարներն են 1.5-ական միավոր վաստակած աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Կեսական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ Տոպալովը:
Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի