11:20 13 մարտի, 2016Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում մարտի 13-ին հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը:
Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 1 միավոր եւ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, հոլանդացի Անիշ Գիրիի ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:
Առաջատարներն են 1.5-ական միավոր վաստակած աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: Կեսական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ Տոպալովը:
Հավակնորդների մրցաշար, երրորդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.