17:33  ,  12 մարտի, 2016

Արթուր Սարկիսովը՝ գեղեցիկ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 25-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Սիբիրի» նկատմամբ:

Հյուրերի երկրորդ գոլը 56-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, որը հանդես եկավ մեկնարկային կազմում եւ փոխարինվեց ավելացված ժամանակում: «Վոլգայի» հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանը եւս մեկնարկային կազմում էր, սակայն խաղադաշտը լքեց 32-րդ րոպեին:

Այս հաղթանակի շնորհիվ «Վոլգան» հեռացավ վտանգավոր գոտուց եւ 26 միավորով բարձրացավ 15-րդ տեղ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով