16:37  ,  11 մարտի, 2016

Սերժ Սարգսյանը կատարել է Գիրի - Արոնյան պարտիայի առաջին քայլը

Սերժ Սարգսյանը կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մեկնարկային տուրի առաջին քայլը: Հայաստանի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը հոլանդացի Անիշ Գիրիի եւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի պարտիայում երկու վանդակ առաջ է տարել թագուհու զինվորը:

Ութ գրոսմայստերներ մարտի 11-ից 29-ը Մոսկվայում վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ համաշխարհային թագի համար պայքարելու իրավունքի համար:

Առաջին տուրի մյուս պարտիաներում մրցում են ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը:

Ֆոտո՝ Chess-news.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով