16:37 11 մարտի, 2016Սերժ Սարգսյանը կատարել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մեկնարկային տուրի առաջին քայլը: Հայաստանի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը հոլանդացի Անիշ Գիրիի եւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի պարտիայում երկու վանդակ առաջ է տարել թագուհու զինվորը:
Ութ գրոսմայստերներ մարտի 11-ից 29-ը Մոսկվայում վիճարկում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ համաշխարհային թագի համար պայքարելու իրավունքի համար:
Առաջին տուրի մյուս պարտիաներում մրցում են ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, հնդիկ Վիշվանաթան Անանդն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը:
Ֆոտո՝ Chess-news.ru
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.