09:12  ,  7 մարտի, 2016

Գերմանական մամուլի ու Goal.com-ի գնահատականները Հենրիխ Մխիթարյանի խաղին

Եվրոպայի հեղինակավոր պարբերականները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին գնահատական են տվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» միջեւ Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում:

Bild-ը Մխիթարյանին տվել է 3 բալ (ամենաբարձր բալը՝ 1), իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը ճանաչել է Ռոման Բյուրկիին, Մատս Հումելսին ու Սվեն Բենդերին՝ 2-ական բալ:

Ruhr Nachrichten-ը 27-ամյա կիսապաշտպանին տվել է ամենաբարձր 2 գնահատականը, որին արժանացել են նաեւ Ռոման Բյուրկին, Մատս Հումելսն ու Սվեն Բենդերը:

Goal.com-ը 5 բալային համակարգով 3.5 միավորով է գնահատել հայ ֆուտբոլիստի խաղը, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնը ճանաչել է Մատս Հումելսին ու Իլկայ Գյունդոգանին, որոնց տվել է 4-ական բալ:

Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե: «Բավարիան» պահպանում է 5 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող դորտմունդցիների նկատմամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով