20:47  ,  6 մարտի, 2016

Մեսիի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էյբարի» հետ եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի Լիոնել Մեսին: Աչքի ընկան նաեւ Մունիրն ու Լուիս Սուարեսը:

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 61 միավորով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» 28-րդ տուրի հանդիպումը կանցկացնի մարտի 6-ին՝ հյուրընկալվելով «Վալենսիային»:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Էյբար» - «Բարսելոնա»՝ 0:4

Մունիր Էլ Հադադի, 8, Լիոնել Մեսի, 41, 76, 11մ, Լուիս Սուարես, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news