17:57  ,  5 մարտի, 2016

«Բորուսիա» - «Բավարիա». «Յուվենտուսի» սկաուտները կհետեւեն Հենրիխ Մխիթարյանի խաղին

Թուրինի «Յուվենտուսի» սկաուտները ներկա կլինեն Մյունխենի «Բավարիայի» ու Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղին:

Tuttosport-ի համաձայն՝ Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչները Դորտմունդ են ժամանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու գերմանացի Իլկայ Գյունդոգանի խաղին հետեւելու համար: «Յուվենտուսը» վաղուց է հետաքրքրված «Բորուսիայի» կիսապաշտպաններով, իսկ այդ խաղում կհետեւի նաեւ «Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գյոտցեին:

Հիշեցնենք, որ «Բավարիան» նաեւ թուրինցիների մրցակիցն է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, որի առաջին խաղում թիմերը բաժանվել են ոչ ոքիով՝ 2:2: «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը կկայանա մարտի 5-ին Դորտմունդում եւ կսկսվի Երեւանի ժամանաով 21:30-ին: 25-րդ տուրից հետո երկրորդ տեղում գտնվող դորտմունդցիները 5 միավոր զիջում են Խոսեպ Գվարդիոլայի թիմին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում