17:36  ,  5 մարտի, 2016

«Ռոստովը» հավասարվեց առաջատարին

Ձմեռային դադարից հետո վերսկսվեց ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգան: 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռոստովը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ Սամարայի «Կռիլյա Սովետովի» նկատմամբ եւ 37 միավորով հավասարվեց առաջատար ԲԿՄԱ-ին: Բանակայինները մեկ խաղ պակաս են անցկացրել եւ այս տուրում կմրցեն Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Ռուսաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Կռիլյա Սովետով» - «Ռոստով»՝ 0:1

Ալեքսանդր Գացկան, 29

Չիրացված 11 մետրանոց՝ Յոհան Մոլո, 60 («Կռիլյա Սովետով»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում