11:18  ,  5 մարտի, 2016

Գեւորգ Ղազարյանի գոլային փոխանցումը

P

Posted by Gevorg Ghazaryan on Friday, 4 March 2016

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրում «Մարիտիմուն» 2:2 հաշվով է ավարտել «Ֆերեյրայի» դեմ արտագնա խաղը: Դաշտի տերերը չեն պահպանել 2 գոլի առավելությունը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը «Մարիտիմուի» մեկնարկային կազմում է եղել, իսկ 57-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Ղազարյանը փոխարինվել է 69 րոպեին, իսկ հյուրերը երկրորդ գոլը խփել են մեկ րոպե անց:

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա Ղազարյանն անցկացրել է 14-րդ խաղը: «Մարիտիմուն» 29 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով