Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Դնեպրոձերժինսկի «Ստալը» տանը 0:3 հաշվով պարտվեց «Դնեպրին»:
Հայ կիսապաշտպաններ Էդգար ու Գոռ Մալաքյանները դաշտի տերերի մեկնարկային կազմում էին եւ անցկացրին առաջին պաշտոնական խաղն ուկրաինական ակումբի կազմում: Գոռը հանդես եկավ առանց փոխարինման, իսկ Էդգարը խաղադաշտը լքեց 82-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյան եղբայրները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում» եւ վերջերս են միացել «Ստալին»:
Ուկրաինայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ
«Ստալ» - «Դնեպր»՝ 0:3
Մատեուս, 32 (11մ), Բրունո Գամա, 70, Լեո Մատոս, 90+2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:01 , 5 նոյեմբերի 
20:38 , 5 նոյեմբերի
20:26 , 5 նոյեմբերի
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի