16:22  ,  1 մարտի, 2016

Չինաստան. Գաբրիել Սարգսյանի, Սերգեյ Մովսեսյանի եւ Լիլիթ Մկրտչյանի արդյունքները

Չինաստանում անցկացված Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի կայծակնային խաղի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 30 հնարավորից վաստակել է 12.5 միավոր եւ 16 մասնակիցների մեջ գրավել է 12-րդ տեղը: Սերգեյ Մովսեսյանը 11.5 միավորով 14-րդն է: Հաղթող է դարձել ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը՝ 19.5 միավոր:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականի խաղացող Լիլիթ Մկրտչյանը 9.5 միավորով 16 մասնակիցների պայքարում գրավել է նախավերջին տեղը: Հաղթողը ռուսաստանցի Կատերինա Լագնոն է՝ 21.5 միավոր:

Արագ շախմատի մրցաշարում Սարգսյանը 7 պարտիաներում վաստակել էր 3.5 միավոր եւ գրավել էր 10-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 1.5 միավորով վերջինն էր:

5-ական միավոր էին վաստակել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Թայ-բրեյքում հաղթողի կոչումը նվաճել էր Մամեդյարովը:

Կանանց մրցաշարին մասնակցած Լիլիթ Մկրտչյանը 1.5 միավորով եզրափակել էր մրցաշարային աղյուսակը: Առաջին տեղը գրաված չինացի Չոնգիյ Տանի արդյունքն էր 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով