Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա տարբերակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2786) չորրորդ տեղից նահանջել է 7-րդ տեղ:
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2851: Հաջորդ տեղերում են ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2801), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2794), հոլանդացի Անիշ Գիրին (2793), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2790): Տասնյակում են նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը (2780), չինացի Դինգ Լիրենը (2777) եւ ամերիկացի Ուեսլի Սոն (2773):
Հայաստանի հավաքականի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 95-ը, Հրանտ Մելքումյանը՝ 101-ը, Սերգեյ Մովսեսյանը՝ 102-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի