21:40 29 փետրվարի, 2016Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման մարտ ամսվա տարբերակը: Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2786) չորրորդ տեղից նահանջել է 7-րդ տեղ:
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 2851: Հաջորդ տեղերում են ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2801), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2794), հոլանդացի Անիշ Գիրին (2793), ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2792), ամերիկացի Հիկարու Նակամուրան (2790): Տասնյակում են նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովը (2780), չինացի Դինգ Լիրենը (2777) եւ ամերիկացի Ուեսլի Սոն (2773):
Հայաստանի հավաքականի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 95-ը, Հրանտ Մելքումյանը՝ 101-ը, Սերգեյ Մովսեսյանը՝ 102-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.