20:42  ,  29 փետրվարի, 2016

Չինաստան. Գաբրիել Սարգսյանը 10-րդն է, Սերգեյ Մովսեսյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ վերջինը

Չինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարում Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 պարտիաներում վաստակել է 3.5 միավոր եւ գրավել է 10-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 1.5 միավորով վերջինն է:

5-ական միավոր են վաստակել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Թայ-բրեյքում հաղթողի կոչումը նվաճել է Մամեդյարովը:

Կանանց մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը 1.5 միավորով եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Առաջին տեղը գրաված չինացի Չոնգիյ Տանի արդյունքն է 6 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով