20:42 29 փետրվարի, 2016Չինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով արագ շախմատի մրցաշարում Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 7 պարտիաներում վաստակել է 3.5 միավոր եւ գրավել է 10-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը 1.5 միավորով վերջինն է:
5-ական միավոր են վաստակել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովն ու ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը: Թայ-բրեյքում հաղթողի կոչումը նվաճել է Մամեդյարովը:
Կանանց մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը 1.5 միավորով եզրափակել է մրցաշարային աղյուսակը: Առաջին տեղը գրաված չինացի Չոնգիյ Տանի արդյունքն է 6 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.