13:07  ,  29 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների հնգյակում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում բարձրացել է 5-րդ տեղ: Whoscored.com-ի վարկածով՝  Մխիթարյանը ստացել է 7.98 միջին գնահատականը եւ զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվողներ Նեյմարին ու Լիոնել Մեսիին, ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչին ու Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում