13:07 29 փետրվարի, 2016Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում բարձրացել է 5-րդ տեղ: Whoscored.com-ի վարկածով՝ Մխիթարյանը ստացել է 7.98 միջին գնահատականը եւ զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվողներ Նեյմարին ու Լիոնել Մեսիին, ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչին ու Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.