12:10  ,  29 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանը` «Հոֆենհայմի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքիBild-ի, Whoscored.com-ի ու Der Westen-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Հոֆենհայմի» միջեւ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Goal.com-ն էլ նրան 5 հնարավորից տվել է 4 բալ, որին արժանացել են նաեւ Իլկայ Գյունդոգանն ու Լուկաշ Պիշչեկը:

Whoscored.com-ը հայ կիսապաշտպանին ընդգրկել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:

27-ամյա Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ «Բորուսիան» կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով՝ մինչեւ 80-րդ րոպեն լինելով հաշվի մեջ հետապնդողի դերում:

Opta Sports-ի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 19 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ: Գոլային փոխանցումների ցուցանիշով նա լավագույնն է Եվրոպայի առաջատար առաջնություններում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News