00:02  ,  29 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Իսկապես, հիանալի էր հաղթել այս խաղում

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի հաղթական խաղում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Իսկապես, հիանալի էր հաղթել այս խաղում: Զգացողությունները հրաշալի էին մինչեւ վերջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Opta Sports-ի համաձայն՝ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 37 խաղի՝ դառնալով 19 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով