Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին: Լավագույն եռյակը եզրափակող «Ռեալն» ընդունեց երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին» եւ պարտվեց նվազագույն հաշվով: Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:
«Աթլետիկոն» դարձավ առաջին ակումբը, որը Պրիմերայում 3 անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում Արքայական ակումբի նկատմամբ:
«Ռեալն» առաջին պարտությունը կրեց Զինեդին Զիդանի գլխավորությամբ եւ շարունակում է 9 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Աթլետիկոն» կատալոնական ակումբից հետ է 4 միավոր:
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 0:1
Անտուան Գրիզման, 63
«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Դանիլո, Կրոս, Մադրիչ, Խամես Ռոդրիգես (Լուկաս Վասկես, 57), Իսկո (Խեսե, 70), Ռոնալդու, Բենզեմա (Բորխա Մայորալ, 46):
«Աթլետիկո». Օբլակ, Խուանֆրան, Գոդին, Խիմենես, Ֆիլիպե Լուիս, Աուգուստո Ֆերնանդես (Մաթիաս Կրանեւիտեր, 77), Գաբի, Կոկե, Սաուլ Նյիգես, Գրիզման, Ֆերնանդո Տորես (Կորեա, 81):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 21 սեպտեմբերի
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի