«Ռեալում» Զիդանի առաջին պարտությունը՝ մադրիդյան դերբիում

20:50   27 փետրվարի, 2016

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին: Լավագույն եռյակը եզրափակող «Ռեալն» ընդունեց երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին» եւ պարտվեց նվազագույն հաշվով: Դիեգո Սիմեոնեի թիմի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

«Աթլետիկոն» դարձավ առաջին ակումբը, որը Պրիմերայում 3 անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում Արքայական ակումբի նկատմամբ:

«Ռեալն» առաջին պարտությունը կրեց Զինեդին Զիդանի գլխավորությամբ եւ շարունակում է 9 միավոր զիջել առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Աթլետիկոն» կատալոնական ակումբից հետ է 4 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 0:1

Անտուան Գրիզման, 63

«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Դանիլո, Կրոս, Մադրիչ, Խամես Ռոդրիգես (Լուկաս Վասկես, 57), Իսկո (Խեսե, 70), Ռոնալդու, Բենզեմա (Բորխա Մայորալ, 46):

«Աթլետիկո». Օբլակ, Խուանֆրան, Գոդին, Խիմենես, Ֆիլիպե Լուիս, Աուգուստո Ֆերնանդես (Մաթիաս Կրանեւիտեր, 77), Գաբի, Կոկե, Սաուլ Նյիգես, Գրիզման, Ֆերնանդո Տորես (Կորեա, 81):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.