ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարծում է, որ իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի բավարարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի բողոքարկումը, սակայն նրան 8 տարով ֆուտբոլից հեռացնելու ժամկետը կրճատել է 2 տարով:
«Դա մարդու իրավունքների խախտում է: Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չունեն բացատրություն: Դա քաղաքական ու ամոթալի որոշում է: Ես համակարգի զոհ եմ դարձել: Դրա նպատակն ինձ ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններից զրկելն էր: Ես կանեմ բոլոր բողոքարկումները՝ սկսած CAS-ից: Կգնամ մինչեւ վերջ, որպեսզի ապացուցեմ անմեղությունս»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուների ցուցակում տեղ են գտել՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն: ՖԻՖԱ-ի նախագահական արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի