19:56  ,  25 հունիսի, 2012

Եվրոպայի գավաթ. Հայկական եզրափակիչ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթային մրցաշարի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտել են Հայաստանի օլիմպիականներ Արմեն Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը, որը Լոնդոնի օլիմպիական ուղեգիր է նվաճել 60 կգ քաշային կարգում:

Կիսաեզրափակիչում Արմեն Նազարյանը հաղթեց ղազախ Բակդաուլետ Սաբիտովին, իսկ Հովհաննես Դավթյանն ուժեղ էր բրիտանացի Քոլին Օեթսից:

Եզրափակիչում Արմեն Նազարյանը հաղթեց մեկ իպոնի առավելությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում