22:44  ,  15 փետրվարի, 2016

Լեւոն Արոնյանը բլիցի հինգ պարտիաներից երեքում պարտվեց

Շվեյցարիայում ավարտվեց Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարը: Կայծակնային խաղի հինգ պարտիաներում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին, սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերը կրեց երեք պարտություն՝ հնդիկ Վիշվանաթան Անանդից, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայից:

Բլից պարտիաների միավորները գումարվեցին հինգ կիսադասական պարտիաների (40+10 րոպե) արդյունքներին: Առաջին տեղը կիսեցին Նակամուրան ու Անանդը, որոնք 15 հնարավորից վաստակեցից 10.5-ական միավոր: Հաղթող հռչակվեց Նակամուրան: 9.5 միավորով երրորդ տեղը գրավեց Կրամնիկը: Գիրին ու Արոնյանը 5.5-ական միավորով կիսեցին չորրորդ տեղը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով