22:44 15 փետրվարի, 2016Շվեյցարիայում ավարտվեց Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարը: Կայծակնային խաղի հինգ պարտիաներում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին, սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերը կրեց երեք պարտություն՝ հնդիկ Վիշվանաթան Անանդից, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայից:
Բլից պարտիաների միավորները գումարվեցին հինգ կիսադասական պարտիաների (40+10 րոպե) արդյունքներին: Առաջին տեղը կիսեցին Նակամուրան ու Անանդը, որոնք 15 հնարավորից վաստակեցից 10.5-ական միավոր: Հաղթող հռչակվեց Նակամուրան: 9.5 միավորով երրորդ տեղը գրավեց Կրամնիկը: Գիրին ու Արոնյանը 5.5-ական միավորով կիսեցին չորրորդ տեղը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.