Շվեյցարիայում ավարտվեց Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարը: Կայծակնային խաղի հինգ պարտիաներում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովին, սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերը կրեց երեք պարտություն՝ հնդիկ Վիշվանաթան Անանդից, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկից եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայից:
Բլից պարտիաների միավորները գումարվեցին հինգ կիսադասական պարտիաների (40+10 րոպե) արդյունքներին: Առաջին տեղը կիսեցին Նակամուրան ու Անանդը, որոնք 15 հնարավորից վաստակեցից 10.5-ական միավոր: Հաղթող հռչակվեց Նակամուրան: 9.5 միավորով երրորդ տեղը գրավեց Կրամնիկը: Գիրին ու Արոնյանը 5.5-ական միավորով կիսեցին չորրորդ տեղը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի