14:55  ,  25 հունիսի, 2012

Լոնդոն-2012. Արսեն Գալստյանը` Ռուսաստանի օլիմպիական հավաքականում

60 կգ քաշային ձյուդոիստ Արսեն Գալստյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում, որը կմասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի ամառային 30-րդ Օլիմպիական խաղերին: Մարզչակаն շտաբի առաջարկած կազմը պետք է հաստատի Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահությունը:

Ռուսաստանի ձյուդոիստներն ուղեգիր են նվաճել բոլոր քաշային կարգերում. Արսեն Գալստյան (մինչեւ 60 կգ), Մուսա Մոգուշկով (66), Մանսուր Իսաեւ (73), Իվան Նիֆոնտով (81), Կիրիլ Դենիսով (90), Տագիր Խայբուլաեւ (100), Ալեքսանդր Միխայլին (+100), հաղորդում է Eurosport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English