Լեւոն Արոնյանը մեկնաբանել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդից սեւերով 19-րդ քայլում կրած պարտությունը:
«Առաջին պարտիաներում ինձ մոտ հաճախ է այդպես պատահում: Դեռ պատրաստ չեմ լինում պայքարել, չեմ արթնանում: Ես միշտ ձգտում եմ պայքարել դրա դեմ, բայց երբեմն չի ստացում: Կրամնիկի հետ երկրորդ պարտիայում ավելի հետաքրքիր էր: 40+10 րոպե ժամանակահաշվարկը նորմալ է: Փորձում էինք փնտրել գաղափարներ: Եթե ավելի շատ ժամանակ լիներ, չեմ կարծում, որ ավելի լավ կխաղայինք, հետաքրքիր էր»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:
Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Փետրվարի 14-ին հայ գրոսմայստերը սպիտակներով խաղում է հոլանդացի Անիշ Գիրիի հետ, սեւերով կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի