18:57 14 փետրվարի, 2016Լեւոն Արոնյանը մեկնաբանել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդից սեւերով 19-րդ քայլում կրած պարտությունը:
«Առաջին պարտիաներում ինձ մոտ հաճախ է այդպես պատահում: Դեռ պատրաստ չեմ լինում պայքարել, չեմ արթնանում: Ես միշտ ձգտում եմ պայքարել դրա դեմ, բայց երբեմն չի ստացում: Կրամնիկի հետ երկրորդ պարտիայում ավելի հետաքրքիր էր: 40+10 րոպե ժամանակահաշվարկը նորմալ է: Փորձում էինք փնտրել գաղափարներ: Եթե ավելի շատ ժամանակ լիներ, չեմ կարծում, որ ավելի լավ կխաղայինք, հետաքրքիր էր»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess-news-ը:
Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ:
Փետրվարի 14-ին հայ գրոսմայստերը սպիտակներով խաղում է հոլանդացի Անիշ Գիրիի հետ, սեւերով կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.