20:21  ,  13 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց «Բորուսիային»

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ հետնապահ «Հանովերի» նկատմամբ:

Առանց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղադաշտ դուրս եկած դորտմունդցիները մեծ առավելություն ունեին խաղի հենց մեկնարկից, սակայն առաջին խաղակեսում չստեղծեցին իրական գոլային պահեր: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խաղը վերցրեց իր վրա եւ գեղեցիկ հարվածով 8-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրեց 19-րդ հանդիպումը: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանը փոխարինվեց 75-րդ րոպեին, իսկ «Բորուսիան» առանց խնդիրների պահպանեց հաղթական հաշիվը:

Թոմաս Տուխելի թիմը երկրորդ տեղում է եւ 5 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 1:0

Հենրիխ Մխիթարյան, 57

«Վոլֆսբուրգ» - «Ինգոլշտադտ»՝ 2:0

Յուլիան Դրաքսլեր, 29, Ռոբին Կնոխե, 39

«Դարմշտադտ» - «Բայեր»՝ 1:2

Սանդրո Վագներ, 28 – Այտաչ Սուլու, 62 (ինքնագոլ), Յուլիան Բրանդտ, 77

«Շտուտգարտ» - «Հերտա»՝ 2:0

Սերեյ Դի, 51, Ֆիլիպ Կոստիչ, 84

«Վերդեր» - «Հոֆենհայմ»՝ 1:1

Պապու Ջիլաբոջի, 13 – Անդրեյ Կրամարիչ, 10

Հեռացում՝ Անդրեյ Կրամարիչ, 77 («Հոֆենհայմ»)

«Քյոլն» - «Այնտրախտ Ֆ.»՝ 3:1

Յաննիկ Գերհարդտ, 29, Դոմինիկ Հեյնց, 57, Անտոնի Մոդեստ, 72 – Ալեքսանդր Մեյեր, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում