20:21 13 փետրվարի, 2016Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով տնային հաղթանակ տարավ հետնապահ «Հանովերի» նկատմամբ:
Առանց Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղադաշտ դուրս եկած դորտմունդցիները մեծ առավելություն ունեին խաղի հենց մեկնարկից, սակայն առաջին խաղակեսում չստեղծեցին իրական գոլային պահեր: Թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի ժամանակ, իսկ երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ: 57-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խաղը վերցրեց իր վրա եւ գեղեցիկ հարվածով 8-րդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրեց 19-րդ հանդիպումը: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանը փոխարինվեց 75-րդ րոպեին, իսկ «Բորուսիան» առանց խնդիրների պահպանեց հաղթական հաշիվը:
Թոմաս Տուխելի թիմը երկրորդ տեղում է եւ 5 միավոր զիջում է առաջատար Մյունխենի «Բավարիային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Հանովեր»՝ 1:0
Հենրիխ Մխիթարյան, 57
«Վոլֆսբուրգ» - «Ինգոլշտադտ»՝ 2:0
Յուլիան Դրաքսլեր, 29, Ռոբին Կնոխե, 39
«Դարմշտադտ» - «Բայեր»՝ 1:2
Սանդրո Վագներ, 28 – Այտաչ Սուլու, 62 (ինքնագոլ), Յուլիան Բրանդտ, 77
«Շտուտգարտ» - «Հերտա»՝ 2:0
Սերեյ Դի, 51, Ֆիլիպ Կոստիչ, 84
«Վերդեր» - «Հոֆենհայմ»՝ 1:1
Պապու Ջիլաբոջի, 13 – Անդրեյ Կրամարիչ, 10
Հեռացում՝ Անդրեյ Կրամարիչ, 77 («Հոֆենհայմ»)
«Քյոլն» - «Այնտրախտ Ֆ.»՝ 3:1
Յաննիկ Գերհարդտ, 29, Դոմինիկ Հեյնց, 57, Անտոնի Մոդեստ, 72 – Ալեքսանդր Մեյեր, 72
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.