11:47  ,  25 հունիսի, 2012

Մեկ բրոնզե մեդալ Չեռնոգորիայից

Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) ավարտված ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճեց մեկ մեդալ:

55 կգ քաշային Հարություն Դերմիշյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց ֆրանսիացի Դաիկիի Բոուբային:

90 կգ քաշային կարգում ոսկե մեդալը նվաճեց Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Պալյանը, որը եզրափակիչում պարտության մատնեց վրացի Դավիթի Ռամազշվիլիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում