Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի երկրորդ խաղում (վերախաղարկում) «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ պարտվեց 1:2 հաշվով լրացուցիչ ժամանակի ավելացված րոպեին բաց թողած գոլի պատճառով: Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
Թիմերի առաջին խաղում դարպասի գրավում չէր գրանցվել: Ոչ ոքի արդյունքի պատճառով նշանակվել էր երկրորդ հանդիպում:
«Լիվերպուլն» առաջինն անգլիական թիմերից անցկացրեց 40-րդ հանդիպումն ընթացիկ մրցաշրջանում:
Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, երկրորդ հանդիպում
«Վեստ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:0)
Մայքլ Անտոնիո, 45, Անջելո Օգբոնա, 120+1 – Ֆիլիպե Կոուտինյո, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում