Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կարիերան կշարունակի կոլումբիական «Աթլետիկո Բուկարամանգայում», հաղորդում է Depor.pe-ն:
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն արդեն բուժզննում է անցել կոլումբիական ակումբում եւ առաջիկայում կկնքի պայմանագիր:
Հիշեցնենք, որ 29-ամյա Գեւգեոզյանը 2013-ից վարձավճարով հանդես էր գալիս պերուական «Ալյանսայում», իսկ վերջերս վերադարձել էր ուրուգվայական «Ֆենիքս»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում