Մաուրո Գեւգեոզյանը բուժզննում է անցել Կոլումբիայում

17:56   6 փետրվարի, 2016

Ուրուգվայահայ հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը կարիերան կշարունակի կոլումբիական «Աթլետիկո Բուկարամանգայում», հաղորդում է Depor.pe-ն:

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն արդեն բուժզննում է անցել կոլումբիական ակումբում եւ առաջիկայում կկնքի պայմանագիր:

Հիշեցնենք, որ 29-ամյա Գեւգեոզյանը 2013-ից վարձավճարով հանդես էր գալիս պերուական «Ալյանսայում», իսկ վերջերս վերադարձել էր ուրուգվայական «Ֆենիքս»:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։