20:50  ,  1 փետրվարի, 2016

Սեյրան Նիկողոսյան. Լիահույս եմ՝ Եվրոպայի առաջնությունից կվերադառնանք վարկանիշով

Հրաձգության Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է մասնակիցների արդյունքներից:

«Մյունխենի այս միջազգային մրցաշարին սովորաբար մասնակցում են ուժեղագույն հրաձիգներ: Այս անգամ էլ բացառություն չէր: Իմ կարծիքով՝ հավաքականը մասնակցել է բավականին լավ: Եվրոպայի առաջնությունից առաջ սա նախապատրաստական առաջին փուլն էր: Մյունխենի մրցաշարը ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք Եվրոպայի առաջնությանը: Ես լիահույս եմ՝ Եվրոպայի առաջնությունից մենք կվերադառնանք վարկանիշով»,- հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի խոսքը փոխանցում է ՀԱՕԿ լրատվականը:

Հրաձգության Հայաստանի հավաքականը մինչեւ Եվրոպայի առաջնությունը փետրվարի 8-ից 22-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում :

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում