19:04  ,  30 հունվարի, 2016

Գազիզով. Դավիդ Յուրչենկոն իրեն չի տեսնում «Ուֆայում» եւ տեղափոխվել է երկրորդ թիմ

Հայկական արմատներով 29-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն տեղափոխվել է Բաշկիրիայի «Ուֆայի» երկրորդ թիմ: Ռուսական ակումբի գլխավոր տնօրեն Շամիլ Գազիզովը ներկայացրել է այդ որոշման պատճառները:

«Դավիդ Յուրչենկոն տեղափոխվել է երկրորդ թիմ: Նա իրեն չի տեսնում մեր թիմում: Ի՞նչ իմաստ ունի պահել նրան, եթե նա չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը: Կմարզվի երկրորդ թիմի հետ: Եթե լինեն տարբերակներ, կհեռանա: Խնդիր չեմ տեսնում: Արդեն ունենք նոր դարպասապահ «Ենիսեյից»: Եթե խաղացողը մեկ տարվա ընթացքում իրեն չի տեսնում թիմում, ապա անիմաստ է պահել նրան: Նա ցանկանում է տեղափոխվել ավելի ուժեղ ակումբ, որպեսզի հասնի նոր բարձունքների: Նա ունի իրավունք: Հույս ունենք, որ նրա կարիերայում առաջընթաց կլինի»,- Շամիլ Գազիզովի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ Դավիդ Յուրչենկոն 2013-ից է խաղում «Ուֆայում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով