Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» հյուրընկալեց «Աթլետիկին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 3:1:
Բիլբաոյում կայացած առաջին խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 2:1 հաշվով: Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենա փետրվարի 3-ին եւ 10-ին:
Իսպանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 3:1 (առաջին հանդիպում՝ 2:1)
Լուիս Սուարես, 53, Ժերար Պիկե, 81, Նեյմար, 90+1 - Ինյակի Ուիլյամս, 12
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում