13:04  ,  26 հունվարի, 2016

Հայաստանի հավաքականը Բելառուսին կընդունի մարտի 25-ին «Հանրապետականում»

Ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը կկայանա մարտի 25-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ մարտին Հայաստանի հավաքականը նախատեսել է եւս մեկ ընկերական հանդիպում, իսկ մայիսի վերջին եւ հունիսի սկզբին Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը 2 բարեգործական խաղ կանցկացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով