Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մրցել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուլյա Պուտինցեւայի հետ եւ առավելության է հասել 6:3, 6:4 հաշվով: Գասպարյանը համաշխարհային դասակարգման աղյուսակում 58-րդն է, Պուտինցեւան՝ 76-րդը: Հանդիպումը տեւել է 1 ժամ 26 րոպե:
Գասպարյանն առաջին անգամ է հասնում «Մեծ սաղավարտի» մրցաշարի չորրորդ շրջան: Նրա հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը, որը 6:1, 6:1 հաշվով պարտության է մատնել 18-ամյա ռուսաստանցի Դարյա Կասատկինային:
Գասպարյան - Ուիլյամս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում մրցի ռուսաստանցի Մարիա Շարապովայի եւ շվեյցարացի Բելինդա Բենչիչի դիմակայության հաղթողի հետ՚
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի