18:47  ,  20 հունվարի, 2016

Մեսին ու Սուարեսը չեն խաղա «Աթլետիկի» դեմ

Արգենտինացի Լիոնել Մեսին եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսը բաց կթողնեն «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որը տեղի կունենա հունվարի 20-ին Բիլբաոյում: «Բարսելոնայի» հայտացուցակում բացակայում են նաեւ դարպասապահ Կլաուդիո Բրավոն, Ռաֆինյան, ժորդի Ալբան եւ Ժերեմի Մաթյոն:

«Բարսելոնա». Մասիպ, Տեր Շտեգեն, Դուգլաս, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Ալվես, Թուրան, Ինյեստա, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Մունիր, Սանդրո, Ռոբերտո, Ադրիանո, Վիդալ, Վերմալեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում