Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտը կանցկացնի ապրիլի 9-ին Լաս Վեգասում, հաղորդում է Boxingnews 24-ը:
35-ամյա Աբրահամի մրցակիցը լինելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսը:
Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտը կլինի ֆիլիպինից Մենի Պակյայոի եւ ամերիկացի Տիմոտի Բրեդլիի միջեւ հանդիպումը, որից առաջ ռինգ դուրս կգան Աբրահամն ու Ռամիրեսը:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի