Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ: Առաջին խաղակեսում Արքայական ակումբը խփեց 5 գոլ՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը: Հաշիվը 7-րդ րոպեին բացեց ուելսցի Գարեթ Բեյլը, այնուհետեւ 2-ական գոլ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն ու Քարիմ Բենզեման:
Երկրորդ խաղակեսում «Ռեալն» արդեն այդքան վտանգավոր չէր գործում առջեւի գծում, իսկ հյուրերը կրճատեցին հաշիվը եւ կորցրին մի քանի գոլային պահ:
Զինեդին Զիդանի թիմը, շրջանցելով 2 խաղ պակաս անցկացրած «Բարսելոնային», 43 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:
Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ռեալ» - «Սպորտինգ Խիխոն»՝ 5:1
Գարեթ Բեյլ, 7, Կրիշտիանու Ռոնալդու, 9, 18, Քարիմ Բենզեմա, 12, 41 – Իսմայել Լոպես, 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի